EV Consulting is a management advisory firm that serves companies and industries aspiring to move to the next level of competitiveness and innovativeness.
EV has developed series of online and blended courses, which are designed for aspiring leaders and managers across all sectors and specializations. The courses focus on most challenging managerial themes such as strategy execution, change management, team and people management, digital transformation and corporate governance.
Each course lasts for 2 weeks; the average weekly commitment from participants ranges from 2 to 3 hours. Participants can choose to participate in the full program (3 core courses) or individual courses. In-person workshops and coaching sessions are also available to complement the learning experience.
Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:
Ի-Վի Քոնսալթինգը մշակել է առցանց և համակցված ուսումնական դասընթացների փաթեթ, որ նախատեսված է բոլոր ոլորտների ու մասնագիտացումների տեր առաջնորդների և կառավարիչների համար։ Ուսումնական նյութը կառուցված է ամենաարդիական և բարդ կառավարչական թեմաների շուրջ, ինչպիսիք են ռազմավարության իրագործումը, փոփոխությունների կառավարումը, մարդկանց և թիմերի կառավարումը, թվային տրանսֆորմացիան և կորպորատիվ կառավարումը։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 2 շաբաթ է։ Միջինում մասնակիցներից շաբաթական պահանջվում է մոտ 2-3 ժամ ուսումնական նյութին ծանոթանալու համար։ Դասընթացներին կարելի է մասնակցել ինչպես ամբողջությամբ (3 հիմնական դասընթաց), այնպես էլ՝ ընտրելով թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը։ Անհատական դասընթացների և քոուչինգի հնարավորություն ևս առկա է, ինչը լիարժեք կդարձնի ուսումնական պրոցեսը։