Skip to main content

Ռազմավարության իրագործում

Enrollment is Closed

Դասընթացի մասին

Կազմակերպության ռազմավարությունը ընկերության ապագային առնչվող ընտրանքների շարք է։ Ո՞րն է լավ ռազմավարությունը։ Ինչու՞ և ի՞նչ պատճառով է ձախողվում լավ մշակված ռազմավարությունը։ Ինչպիսի՞ն է ռազմավարության մշակման գործընթացը, ո՞րն է ռազմավարությունը 21-րդ դարում, ինչպե՞ս վերածել ռազմավարությունը գործողության։

Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել մասնակցելով դասընթացին։ Դասընթացը կառուցված է բաց քննարկումների, փորձի փոխանակման և հատուկ մշակված քեյսերի ուսումնասիրության շուրջ (case study), որտեղ մասնակիցները ինտերակտիվ կերպով մասնակցում են քննարկումներին՝ հնարավորություն ունենալով քննարկման համար բարձրաձայնել նաև իրենց հուզող հարցերը։ Ճիշտ սահմանենք մեր ռազմավարական նպատակները և գիտակցենք մեր դերը ռազմավարության իրագործման մեխանիզմում։

Դասընթացավարներ

Course Staff Image #1

Մանուկ Հերգնյան

Մանուկ Հերգնյանն «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրենն է, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրենը և համահիմնադիրը։ Նա ունի ռազմավարական, ներդրումային և ֆինանսական խորհրդատվության տրամադրման 20 տարվա փորձ, մի շարք մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ է, այդ թվում` «Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Արար» հիմնադրամի։

Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդի համալսարանում և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Բիզնես վարչարարության մագիստրոս է (Executive MBA), տնտեսական գիտությունների թեկնածու։

Course Staff Image #1

Անահիտ Ադամյան

Անահիտ Ադամյանը «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության գործընկերն է, ղեկավարում է ընկերության Մոսկվայի գրասենյակը։ Ունի ավելի քան 17 տարվա փորձ խորհրդատվական ոլորտում, ներառյալ Ernst & Young և Monitor Group ընկերություններում։ Ղեկավարել է պրոյեկտներ բանկերի, ֆինանսկական խմբերի համար Ռուսաստանում և Հայաստանում։ Մասնագիտական հիմնական ուղղությունները ներառում են ռազմավարության մշակում, ֆինանսական մոդելների մշակում, գործառնական արդյունավետության բարձրացում, KPI համակարգերի մշակում և ներդրում, ինչպես նաև նշված ուղղություններով ուսուցողական դասընթացների մշակում և իրականացում։ Աշխատել է նաև ռուսական Ալֆա բանկ և Հոում Քրեդիտ Բանկ կազմակերպույթուններում, որտեղ ղեկավարել է ռազմավարության մշակման գործընթացը, ռազմավարական հետազոտությունների և բենչմարկինգի ուղղությունները։ Անահիտ Ադամյանն ուսանել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում, Բրանդայս համսլարանում (ԱՄՆ) (MBA):