Skip to main content

Առաջնորդում և կառավարում

Enrollment is Closed

Դասընթացի մասին

Տարբեր իրական խնդիրների և փաստերի վրա կառուցված այս դասընթացը Ձեզ հնարավորություն կընձեռի ծանոթանալ կառավարիչներին հուզող և/կամ խանգարող հիմնահարցերին, ինչպես նաև վերլուծել և հասկանալ Ձեր սեփական բացերը, տեսնել Ձեզ տարբեր իրավիճակային օրինակներում և զինվել համապատասխան գործիքակազմով։

Կառավարումը պրակտիկա է, որը պահանջում է անընդհատ կատարելագործում։ Այս դասընթացը նման հնարավորություն է ընձեռում կառավարման ոլորտի այնպիսի հարցերում, ինչպիսիք են անձնակազմի կառավարումը, թիմերի առաջնորդումը, փոփոխությունների կառավարումը, ռազմավարությունների իրագործումը և այլն:

Դասընթացավարներ

Course Staff Image #1

Արամ Փախչանյան

Արամ Փախչանյանը «Այբ» հիմնադրամի համահիմնադիրն է եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահը, ABBYY ընկերության փոխնախագահն է, վեց տարի եղել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն։ Ներգրավված է երկու դպրոցների ՀԽ կազմում, հանդիսանում է «Գրանատուս Վենչուրս» ընկերության խորհրդատու, ներգրավված է տարբեր հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ։ Ունի ավելի քան 25 տարվա առաջնորդության փորձ միջազգային եւ հայաստանյան կազմակերպություններում։ Ուսանել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում եւ Լոնդոնի Համալսարանական Քոլեջում։

Course Staff Image #2

Լարինա Բիչախչյան

Միջազգային վկայագրված դասընթացավար, ով ունի ղեկավարման և գործարար հմտությունների դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում։ Նրա պորտֆելը ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Inecobank, Ameriabank, ProCredit Bank, Quick Start, Monitis, Cinema Star, Synergy, WWF, Concern-Energomash, The Institute of Global Professionals (Bangladesh), Brilyanz Consulting (Qatar) եւ այլն։

Մասնակցել է Հարվարդի համալասարանի իրավաբանական դպրոցի կողմից իրականացված <<Բարեկեցություն՝ կրթության միջոցով․ Առաջնորդության և բանակցությունների դերը>> թեմայով դասընթացին (CMG (Conflict Management Group) Քեմբրիջ, ՄԱ, ԱՄՆ), St Mark and St John քոլեջում Միջազգային դասընթացավարների համար նախատեսված դասընթացին (Պլիմուտ, Միացյալ Թագավորություն)։

Ուսանել է Երևանի պետական համալսարանում, Պրոկրեդիտ բանկի միջին օղակի ղեկավարների համար նախատեսված ակադեմիայում (Վելես, Մակեդոնիա)։ Ունի բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։