Skip to main content

Կորպորատիվ կառավարում

Enrollment in this course is by invitation only

Դասընթացի մասին

Ներկայումս կորպորատիվ կառավարման կարևորությունը հաճախ թերագնահատվում է։ Չնայած իրենց խմբագրությամբ և շեշտադրություններով տարբերվող սահմանումների բազմությանը՝ վերջինիս հիմնական նպատակը կազմակերպության կառավարման տարբեր մարմինների դերերի ու պատասխանատվության սահմանումն է, ինչպես նաև զսպումների և հակաշիռների համակարգ ստեղծելը:

Դասընթացի նպատակն է վերծանել կորպորատիվ կառավարման առանցքային դերը ընկերություններում, և հատուկ մշակված վարժությունների և փորձի փոխանակման միջոցով ցուցադրել կորպորատիվ կառավարման կարևորությունը՝ ընկերությունների ռազմավարության մշակման և իրագործման, ընկերության երկարակյացությունն ապահովելու և ընդհանուր բարեկեցության ստեղծման մեջ ընկերության դերը վերաիմաստավորելու տեսանկյունից։

Դասընթացի կառուցվածք

⫸ Ի՞նչ է և ինչու՞ կորպորատիվ կառավարումը
⫸ Լիազորությունների և պարտականությունների բաշխում
⫸ Պաշտպանության երեք գծերը
⫸ Խորհրդի կառուցվածքի տեսակներ
⫸ Վերահսկիչ խորհրդի հանձնաժողովները
⫸ Կորպորատիվ մշակույթ և արժեքներ
⫸ Շահերի բախում և ռիսկերի կառավարում
⫸ Համապատասխանության ապահովման գործառույթը
⫸ Ներքին աուդիտի գործառույթը
⫸ Վերահսկողներ / կարգավորողներ

Դասընթացավար

Course Staff Image #1

Ալեքսանդր Խաչատուրյան

Ալեքսանդր Խաչատուրյանը TK & Partners ընկերության գործընկեր է: Ունի ավելի քան տաս տարվա խորհրդատվության տրամադրման փորձ տեղական և միջազգային կորպորատիվ և անհատ հաճախորդներին տարբեր բարդ հարցերի վերաբերյալ, այդ թվում` բանկային գործ և ֆինանսներ, ածանցյալ գործիքներ, էներգետիկա այլն։ Ալեքսանդրը որպես խորհրդի անդամ է ծառայում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, ինչպիսիք են Հայաստանի էներգետիկ գործակալությունը և տնօրենների հայկական ինստիտուտը: Նա նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կորպորատիվ ֆինանսների իրավունքի դասախոս է: Ալեքսանդրն ավարտել է Բոստոնի համալսարանը (LL.M.), Հայաստանում Ֆրանսիական համալսարանը / Jean Moulin Lyon 3 (LL.M և իրավագիտության առաջին աստիճան):