Skip to main content

Թվային փոխակերպում

Enrollment in this course is by invitation only

Դասընթացի մասին

Թվային փոխակերպումը դարձել է ամենակիրառկվող տերմիններից մեկը։ Թերևս իր տարբեր ընթերցումներով, թվային փոխակերպման անխուսափելիությունն ակնհայտ է։ Այս դասընթացը ներկայացնում է թվային փոխակերպման ընթացքում ֆինանսական հաստատության, և ընդհանրապես որևէ կազմակերպության առջև կանգնած այլընտրանքները, և տրամադրում է գործիքներ` փոխակերպման վերաբերյալ գրագետ որոշումներ կայացնելու համար։

Դասընթացի կառուցվածք

Ընկերության վերապատկերում

⫸ Ընկերության գործելադաշտի գնահատում
⫸ Գործարար մոդել
⫸ Հարթակներ և էկոհամակարգեր

Արժեշղթայի վերագնահատում

⫸ Նորարարության նորացում
⫸ Գործառնությունների կատարելագործում
⫸ Լիակողմ ռազմավարություն

Հաճախորդի հետ կապ

⫸ Ներգրավում
⫸ Պահպանում
⫸ Գնահատում

Դասընթացում ներառված խաղ սիմուլյացիան թույլ է տալիս օգտագործողին անմիջապես տեսնել այս կամ այն փոխակերպման որոշման ազդեցությունը կազմակերպության ֆինանսական արդյունքների վրա։

Դասընթացավար

Course Staff Image #1

Գարեգին Գևորգյան

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպության գործադիր տնօրեն։ Աջակցել է մի քանի ստարտափների կայացմանը, մատուցել է խորհրդատվական ծառայություններ Symbiotics ընկերությանը, մշակել է ներդրումային առաջարկներ Նյու - Յորքյան վենչուրային հիմնադրամների համար, 90-ականներին ներդրել է ՀՀ ԿԲ ռեզերվների ռիսկերի կառավարման համակարգը, և այլն: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: