Skip to main content

Ֆինանսական պլանավորում ճգնաժամի պայմաններում

Ի-Վի Քոնսալթինգը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ, կազմակերպում է «Ֆինանսական պլանավորում ճգնաժամի պայմաններում» առցանց բաց դասընթացը։
Enrollment is Closed

Դասընթացի մասին

Ինչպե՞ս գնահատել այլընտրանքները և օպտիմալ բիզնես որոշումներ կայացնել ֆինանսական պլանավորման միջոցով՝ ճգնաժամային պայմաններում։ Արդյո՞ք սեփական ընկերության թվերի մասին ձեր պատկերացումները օգնել, թե՞ վնասել են ընկերության առաջընթացին։ Մտածե՞լ եք, արդյոք, ճգնաժամային պայմաններում ձեր բիզնեսի զարգացման տարբեր սցենարային ուղղությունների շուրջ։ Ինչպե՞ս մակրոտնտեսական սցենարները ինտեգրել ձեր բիզնեսի զարգացման տեսլականին և կառուցել վաղ ազդանշանների համակարգ, որը թույլ կտա արագ հասկանալ՝ ինչ է կատարվում։

Այս դասընթացը ֆինանսական պլանավորման որոշակի փորձ ունեցող մասնագետների և մի քանի տարի գործունեություն ծավալած ընկերությունների ղեկավարների համար է։ Այն կտա ճգնաժամի պայմաններում ֆինանսները կառավարելու լավագույն գործիքակազմը։

Դասընթացը կօգնի.

➊ մշակել և օպտիմալացնել ձեր բիզնեսի աճի ռազմավարությունը` հաշվի առնելով դրամական հոսքի ցիկլը՝ ճգնաժամի ազդեցությունը վերլուծելու միջոցով,

➋ գնահատել բիզնեսի հնարավորությունները ֆինանսական չափանիշների տեսանկյունից,

➌ գնահատել բիզնեսի խոցելիությունը ոլորտային համընդհանուր անկումների տեսանկյունից,

➍ օգտագործել պատմական ֆինանսական տվյալները առավել ճկուն պլանավորում իրականացնելու համար,

➎ ճգնաժամի պայմաններում խելացիորեն իրականացնել ներդրումներ՝ ծախսերի/ օգուտների վերլուծության միջոցով։

Դասընթացը կվարեն

Course Staff Image #1

Մանուկ Հերգնյանը

Մանուկ Հերգնյանն «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրենն է, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրենը և համահիմնադիրը։ Նա ունի ռազմավարական, ներդրումային և ֆինանսական խորհրդատվության տրամադրման 20 տարվա փորձ, մի շարք մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ է, այդ թվում` «Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Արար» հիմնադրամի։

Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդի համալսարանում և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Բիզնես վարչարարության մագիստրոս է (Executive MBA), տնտեսական գիտությունների թեկնածու։

Course Staff Image #1

Լիլիթ Հովհաննիսյանը

Լիլիթ Հովհաննիսյանը ներկայումս «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ գործարար խորհրդատվական ընկերությունում աշխատում է որպես ավագ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսանում է նաեւ «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներդրումների կառավարիչը, որը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է, որը ներդրում է իրականացնում բարձր տեխնոլոգիական ընկերությունների մեջ։ Նա ունի ավելի քան 10 տարվա ֆինանսական ղեկավարման, ներդրումային եւ ֆինանսական խորհրդատվության տրամադրման, տարբեր դասընթացների անցկացման փորձառություն։ Հանդիսանում է Հայաստանում մի շարք տեխնոլոգիական ստարտափների մենթոր եւ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանն ուսանել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (MBA) եւ CFA 2-րդ մակադարկի թեկնածու է։