Skip to main content

Ֆինանսական պլանավորումը ճգնաժամի պայմաններում | Ներածություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կազմակերպում է «Ֆինանսական պլանավորումը ճգնաժամի պայմաններում | Ներածություն» առցանց բաց դասընթացը։
Enrollment is Closed

Դասընթացի մասին

Ո՞ր ցուցանիշներն են նախազգուշացնում՝ արդյոք բիզնեսը աճի, վերականգման, թե ձախողման ճանապարհին է։ Ինչպե՞ս կայացնել օպտիմալ և տեղեկացված որոշումներ՝ հիմնվելով ընկերության ֆինանսական հաշվետվությունների վրա։ Ո՞րն է կանխիկ միջոցները պլանավորելու լավագույն ձևը։ Այս դասընթացը լավագույն հնարավորությունն է տիրապետելու ֆինանսական «այբուբենին»՝ այսօրվա մարտահրավերներին դիմագրավել համար։

Անկախ նրանից՝ դուք սկսնակ ձեռներեց եք, թե պարզապես նոր եք սկսում զբաղվել ձեր ընկերության ֆինանսներով, այս վեբինարը ձեզ կտա գործիքներ և վստահություն, որոնք հարկավոր են ֆինանսական պլանավորման հիմունքները յուրացնելու և ճգնաժամի պայմաններում ֆինանսավորման աղբյուրները գնահատելու ու վերլուծելու համար:

Այն կօգնի ձեզ․

➊ մշակել ձեր ընկերության զարգացման սեփական ֆինանսական ծրագիրը/պլանը,

➋ մշակել դրամական հոսքերի կանխատեսումը՝ ֆինանսական իրագործելիությունը գնահատելու համար,

➌ վերանայել ձեր ընկերության զարգացման ֆինանսական կանխատեսումները, քանի որ դրանք վերաբերում են ճգնաժամի ընթացքում բիզնեսի հնարավորություններին,

➍ վերլուծել ճգնաժամի պայմաններում առկա ֆինանսավորման հնարավորությունները։

Դասընթացը կվարի

Course Staff Image #1

Լիլիթ Հովհաննիսյանը

Լիլիթ Հովհաննիսյանը ներկայումս «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ գործարար խորհրդատվական ընկերությունում աշխատում է որպես ավագ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսանում է նաեւ «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներդրումների կառավարիչը, որը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է, որը ներդրում է իրականացնում բարձր տեխնոլոգիական ընկերությունների մեջ։ Նա ունի ավելի քան 10 տարվա ֆինանսական ղեկավարման, ներդրումային եւ ֆինանսական խորհրդատվության տրամադրման, տարբեր դասընթացների անցկացման փորձառություն։ Հանդիսանում է Հայաստանում մի շարք տեխնոլոգիական ստարտափների մենթոր եւ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանն ուսանել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (MBA), Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (մագիստրոսի կոչում) եւ CFA 2-րդ մակադարկի թեկնածու է։