Skip to main content

Ռազմավարական կառավարում ճգնաժամի պայմաններում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կազմակերպում է «Ռազմավարական կառավարում ճգնաժամի պայմաններում» անվճար առցանց դասընթացը։
Enrollment is Closed

Դասընթացի մասին

⫸ Արդյո՞ք մեր բիզնես ռազմավարությունը հնարավորություն է տալիս լինել բավականաչափ ճկուն՝ նույնիսկ անկանխատեսելի իրավիճակներում։

⫸ Ինչպիսի՞ն պետք է լինի ռազմավարությունը ճգնաժամի և անորոշության պայմաններում։

⫸ Ինչպե՞ս կանխավ ուրվագծել սցենարներ և մշակել ռազմավարական քայլեր սխալներից խուսափելու և մարտահրավերներին դիմագրավելու համար։

Այս վեբինարը տարբեր օղակների ղեկավարների, տնօրենների, ձեռներեցների և ծրագրի պատասխանատուների համար է՝ նախատեսված փոխանցելու անհրաժեշտ գիտելիքներ և օգնելու զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի կառավարման, որոշումների կայացման համար հետևողական տեսլական մշակելու, ինչպես նաև՝ ռեսուրսների օպտիմալ բաշխում իրականացնելու համար:

Մասնակիցները կսովորեն

➊ արժևորել ռազմավարության և ռազմավարական պլանավորման գործընթացը,

➋ գնահատել այլընտրանքները և կատարել կայուն ընտրություն նպատակներին հասնելու որոշումների հարցում,

➌ իրականացնել որոշումների վերլուծություն տարբեր ռազմավարական և մրցակցային պայմաններում։

Դասընթացը կվարեն

Course Staff Image #1

Մանուկ Հերգնյանը

Մանուկ Հերգնյանն «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրենն է, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրենը և համահիմնադիրը։ Նա ունի ռազմավարական, ներդրումային և ֆինանսական խորհրդատվության տրամադրման 20 տարվա փորձ, մի շարք մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ է, այդ թվում` «Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Արար» հիմնադրամի։

Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդի համալսարանում և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Բիզնես վարչարարության մագիստրոս է (Executive MBA), տնտեսական գիտությունների թեկնածու։

Course Staff Image #1

Լիլիթ Հովհաննիսյանը

Լիլիթ Հովհաննիսյանը ներկայումս «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ գործարար խորհրդատվական ընկերությունում աշխատում է որպես ավագ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսանում է նաեւ «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներդրումների կառավարիչը, որը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է, որը ներդրում է իրականացնում բարձր տեխնոլոգիական ընկերությունների մեջ։ Նա ունի ավելի քան 10 տարվա ֆինանսական ղեկավարման, ներդրումային եւ ֆինանսական խորհրդատվության տրամադրման, տարբեր դասընթացների անցկացման փորձառություն։ Հանդիսանում է Հայաստանում մի շարք տեխնոլոգիական ստարտափների մենթոր եւ խորհրդատու։ Լիլիթ Հովհաննիսյանն ուսանել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (MBA) եւ CFA 2-րդ մակադարկի թեկնածու է։